Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները

Արտգործնախարարները կշարունակեն հանդիպումները
06.12.2013 | 11:45

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` նշելով որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2014 թ. սկզբին, և կշարունակեն բանակցությունները բարձր մակարդակով:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ